00:12  ,  7 դեկտեմբերի, 2019

«Նոան» հրաժեշտ է տվել թիմի 3 ֆուտբոլիստի

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Նոայի» 3 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը:

«Նոայի» հետ պայմանագրերը երկկողմանի համաձայնությամբ խզել են Ալեկսեյ Տուրիկը, Դավիթ Մանոյանը և Արման Մելիքսեթյանը:

«Նոան» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով