Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Նոայի» 3 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը:
«Նոայի» հետ պայմանագրերը երկկողմանի համաձայնությամբ խզել են Ալեկսեյ Տուրիկը, Դավիթ Մանոյանը և Արման Մելիքսեթյանը:
«Նոան» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում