18:26  ,  6 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամների թեկնածուների անունները (ուղիղ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ասուլիսում հրապարակում է նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում ՀՖՖ-ի գրասենյակից։

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։

ՀՖՖ նախագահի ընտրությունում առաջադրվել են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը, «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով