18:41  ,  6 դեկտեմբերի, 2019

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» հրաժեշտ է տվել թիմի միանգամից 5 ֆուտբոլիստի, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Եվգենի Կոբոզևի, կիսապաշտպաններ Մարկո Բուրզանովիչի, Հովհաննես Պողոսյանի և հարձակվողներ Դմիտրի Սիչյովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ:

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում