18:08  ,  6 դեկտեմբերի, 2019

Պրեմյեր լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի հավակնորդները (ֆոտո)

Անգլիայի Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մրցաշարի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի կոչման հավակնորդներին:

Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Ջեյմի Վարդին, Չագլար Սեյունջուն («Լեսթեր»), Դելե Ալին, Հոն Մին Սոնը («Տոտենհեմ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Ռաուլ Խիմենեսը («Վուլվերհեմփթոն») և Լիս Մուսեն («Շեֆիլդ Յունայթեդ»):

Նախորդ ամսվա լավագույն մարզիչի տիտղոսին հավակնում են «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը և «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քրիս Ռայդլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English