21:20  ,  6 դեկտեմբերի, 2019

Պոգբան վերջնական որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ցանկանում շարունակել մրցելույթները մանչեսթերյան ակումբի կազմում, հայտնում է L'Equipe-ն:

26-ամյա կիսապաշտպանը նոր պայմանագիր չի կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն ընթացիկ մրցաշրջանը կավարտի նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի կազմում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոգբան վնասվածքի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է միայն 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English