23:50  ,  6 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Էրիկսենի ներկայացուցիչների հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ:

The Mirror-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բանակցություններ է սկսել 27-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ:

Կրիստիան Էրիկսենի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձել է անձամբ համոզել Էրիկսենին նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության գալ «Տոտենհեմի» ղեկավարության հետ, սակայն մերժում է ստացել դանիացի կիսապաշտպանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English