23:10  ,  6 դեկտեմբերի, 2019

UFC-ի նախագահը միայն 1 դեպքում է հնարավոր համարել Նուրմագոմեդով - Մաքգրեգոր ռևանշի անցկացումը

UFC-ի նախագահ Դեն Ուայթը հայտարարել է, որ տեսականորեն հնարավոր է համարում խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի միջև ռևանշ մենամարտի անցկացումը:

«Մաքգրեգորը ցանկանում է կրկին մենամարտել Խաբիբի հետ, և դա գաղտնիք չէ: Կարծում եմ՝ այդ մենամարտը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Քոնորն առաջիկա մենամարտում հաղթանակի հասնի Դոնալդ Սերոնեի նկատմամբ»,- Դեն Ուայթի խոսքը փոխանցում է BJPenn.com-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոնոր Մաքգրեգորը հաջորդ տարվա հունվարի 18-ին Լաս Վեգասում կմենամարտի ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ:

Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին: 31-ամյա Մաքգրեգորը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում