19:10  ,  6 դեկտեմբերի, 2019

«Արսենալին» մերժելու համար «Լեսթերը» բարձրացրեց Ռոջերսի աշխատավարձը

Անգլիական «Լեսթերի» ղեկավարությունը նոր պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լեսթերի» ղեկավարությունը Ռոջերսին նոր պայմանագիր առաջարկելու որոշում ընդունել է 46-ամյա մասնագետի հայտարարությունից հետո, որով Ռոջերսը հրապարակավ հրաժարվեց գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:

«Ես վայելում եմ «Լեսթերում» աշխատանքի ամեն պահը և չեմ պատրաստվում հեռանալ ակումբից: Մենք ունենք նախագիծ, որով ցանկանում ենք «Լեսթերը» դարձնել Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը»,- ասել էր Բրենդան Ռոջերսը:

Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լեսթերն» այժմ 35 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English