02:07  ,  6 դեկտեմբերի, 2019

«Արսենալը» պարտվեց «Բրայթոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց «Բրայթոնի» հետ: Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո երկրորդ խաղում «Արսենալին» չհաջողվեց հաղթանակ տանել: Լոնդոնյան ակումբը պարտություն կրեց 1:2 հաշվով:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց «Բրայթոնի» անգլիացի պաշտպան Ադամ Ուեբսթերը: «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Ալեքսանդր Լակազետը 50-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: 80-րդ րոպեին «Բրայթոնի» ֆրանսիացի հարձակվող Նիլ Մոպեի գոլը հաղթանակ պարգևեց իր թիմին՝ զրկելով «Արսենալին» միավոր վաստակելու հնարավորությունից:

«Արսենալն» այժմ ունի 19 միավոր և մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: «Բրայթոնը» 18 միավորով 13-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 1:2

Ալեքսանդր Լակազետ, 50 - Ադամ Ուեբսթեր, 36, Նիլ Մոպե, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում