15:42  ,  6 դեկտեմբերի, 2019

«Բավարիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է ակումբի գլխավոր մարզիչի թեկնածուի հարցում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել թիմի գլխավոր մարզիչի թեկնածուի հարցում, տեղեկացնում է Sport1-ը:

«Բավարիան» ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել հոլանդական «Այաքսի» 49-ամյա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, որի հետ մյունխենյան ակումբը երկար ժամանակ է՝ բանակցություններ է վարում:

Նշենք, որ Էրիկ տեն Հագը «Այաքսում» աշխատանքը սկսել է 2017 թվականի դեկտեմբերին: Հոլանդացի մասնագետը 2013-2015 թվականներին գլխավորել է «Բավարիայի» երկրորդ թիմը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բավարիան» հրաժարվել է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում