10:21  ,  6 դեկտեմբերի, 2019

Իբրահիմովիչ. Միայն մեկ Ռոնալդո կա և նա բրազիլացի է (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է իտալական «Միլան» տեղափոխվելու նախաշեմին գտնվող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ արած հայտարարությանը:

«Ինձ ասում են, որ Իտալիայի առաջնությունում ես կհանդիպեմ իրական Ռոնալդոյի հետ: Միայն մեկ Ռոնալդո կա և նա բրազիլացի է»,- ասել էր Իբրահիմովիչը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իբրահիմովիչը համաձայնության է եկել «Միլանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում