00:43  +04,  6 դեկտեմբերի, 2019

Մեսին 6-րդ «Ոսկե գնդակը» կներկայացնի «Կամպ Նոու» ստադիոնում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակն Իսպանիայի չեմպիոնի երկրպագուներին կներկայացնի դեկտեմբերի 7-ին:

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղից առաջ «Կամպ Նոու» ստադիոնում հատուկ վահանակի վրա տեղադրված կլինեն Մեսիի 5 «Ոսկե գնդակները», որոնց կողքին արգենտինացի հարձակվողը կավելացնի 6-րդ մրցանակը:

32-ամյա հարձակվողը «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին:

Լիոնել Մեսին 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ