23:17  +04,  5 դեկտեմբերի, 2019

«Էվերտոնը» պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչին

Լիվերպուլի «Էվերտոնի» ղեկավարությունն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից ազատել է պորտուգալացի մասնագետ Մարկու Սիլվային, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարկու Սիլվային պաշտոնանկ անելու որոշում «Էվերտոնն» ընդունել է դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած «Լիվերպուլի» դեմ խաղում 2:5 հաշվով պարտությունից հետո:

Պրեմյեր լիգայի 15-րդ տուրից հետո «Էվերտոնը» 14 միավորով մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում է:

Մարկու Սիլվան «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով