23:02  ,  5 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» պատվիրակությունը ժամանել է Միլան

Իտալական «Ռոմայի» պատվիրակությունն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղին մասնակցելու նպատակով արդեն գտնվում է Միլանում, տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

«Ռոմայի» կազմում Միլան են ժամանել խաղին հայտավորված բոլոր 21 ֆուտբոլիստները, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում