22:38  +04,  5 դեկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն միայն մեկ դեպքում Մբապեին կվաճառի «Ռեալին»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության վերաբերյալ, տեղեկացնում է AS-ը:

ՊՍԺ-ն պատրաստ կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մբապեին վաճառել «Ռեալին», եթե Արքայական ակումբը գործարքում ընդգրկի թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մբապեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և փարիզյան ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու ցանկության մասին:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: