Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած մարզումի ժամանակ վնասվածք է ստացել, հայտնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բեյլը բաց կթողնի շուրջ 2 շաբաթ, սակայն կհասցնի ապաքինվել մինչև «Բարսելոնայի» դեմ հանդիպումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը բաց կթողնի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը:
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում