21:12  ,  5 դեկտեմբերի, 2019

Մբապեն՝ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն յուրահատուկ նվաճման է հասել փարիզյան ակումբի կազմում:

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի «Նանտի» դեմ խաղում Մբապեն խփեց ՊՍԺ-ի կազմում իր 71-րդ գոլը՝ խփած գոլերի քանակով հավասարվելով ՊՍԺ-ի պատմության 10-րդ լավագույն ռմբարկու Կառլոս Բյանկիին:

ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին է՝ 195 գոլով: Երկրորդ տեղում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է՝ 156 գոլով:

20-ամյա Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում