20:07  ,  5 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» հարձակվողի գործակալի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում»:

El Desmarque-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել Դեմբելեի ներկայացուցիչների հետ և քննարկել 22-ամյա հարձակվողի հնարավոր տեղափոխությունը:

Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաև Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Լոնդոնի «Չելսին»:

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ Դորտմունդի «Բորուսիայից»: «Բարսելոնան» ֆրանսիացի հարձակվողի դիմաց վճարել է 125 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս