18:30  ,  5 դեկտեմբերի, 2019

6 ֆուտբոլիստ հեռացավ «Գանձասար-Կապանից»

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր ֆուտբոլիստներին դրսևորած եռանդի ու անմնացորդ նվիրումի համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում