17:25  ,  5 դեկտեմբերի, 2019

Մարկոս Պիզելին կմիանա «Արարատ-Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտած կիսապաշտպան Մարկոս Պիզելին մարզական կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում», այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին:

Մարկոս Պիզելին արդեն պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ, որն ուժի մեջ կմտնի հունվարից: Պիզելին առաջարկներ է ստացել նաև հայկական այլ ակումբներից, սակայն նախընտրել է տեղափոխվել Վարդան Մինասյանի գլխավորած ակումբ: Պիզելին Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի հավաքականում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկոս Պիզելին հեռացել է Ղազախստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Ակտոբեից»:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Մարկոս Պիզելին հանդես է եկել նաև Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով