15:21  ,  5 դեկտեմբերի, 2019

Մեսի․ Ամոթալի է Մանեին տեսնել «Ոսկե գնդակի» քվեարկության չորրորդ տեղում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի մասին, որը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում գրավել էր չորրորդ տեղը Մեսիից, «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքից եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո։

«Ամոթալի է Մանեին տեսնել «Ոսկե գնդակի» քվեարկության չորրորդ տեղում։ Բայց այս տարի շատ բարդ էր ընտրություն կատարել, քանի որ կային արժանի շատ հավակնորդներ։ Ես նշում եմ Մանեին, քանի որ շատ եմ հավանում նրա խաղը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Metro-ն։

Հիշեցնեն, որ Մեսին 6-րդ անգամ է արժանացել «Ոսկե գնդակին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում