17:10  ,  5 դեկտեմբերի, 2019

Կլոպ. «Լիվերպուլն» իդեալական է անցկացնում մրցաշրջանը

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում «Էվերտոնի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո հայտարարել է, որ գոհ է ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմի մրցելույթներից:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավորներ վաստակեցինք: Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 38 անընդմեջ խաղերում հաղթանակ տարավ, սակայն չկարողացավ Անգլիայի չեմպիոն դառնալ: Հուսով եմ, որ այս մրցաշրջանում մեզ կհաջողվի չկրկնել այդ սխալը:

«Լիվերպուլն» իդեալական է անցկացնում մրցաշրջանը: Առջևում մեզ կարևոր հանդիպումներ են սպասվում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք հաղթանակ տանել բոլոր խաղերում»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ 5:2 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում