01:24  ,  5 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Տոտենհեմից», «Չելսին» ու «Լեսթերը» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հյուրընկալեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը 49-րդ րոպեին դուբլ ձևակերպեց:

«Տոտենհեմի» միակ գոլը 39-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին:

Միաժամանակ ընթացող «Չելսի» - «Աստոն Վիլա» խաղում Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

«Չելսիի» կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամն ու անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունտը: «Աստոն Վիլայի» կազմից աչքի ընկավ եգիպտացի կիսապաշտպան Մահմուդ Հասանը:

Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Լեսթերը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Ուոթֆորդի» նկատմամբ:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 6, 49 (11մ.) - Դելե Ալի, 39

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 2:1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 24, Մեյսոն Մաունտ, 48 - Մահմուդ Հասան, 41

«Լեսթեր» - «Ուոթֆորդ»՝ 2:0 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 55 (11մ.), Ջեյմս Մադիսոն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում