22:29  ,  4 դեկտեմբերի, 2019

Grand Chess Tour. Արոնյանը 2 պարտություն կրեց

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչի արագ խաղի 2 պարտիաներում Լևոն Արոնյանն ուժերը չափեց չինացի Դին Լիրենի հետ:

Հայկական շախմատի առաջատարը 2 պարտիաներում էլ պարտություն կրեց և այժմ 20 հնարավորից ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:

Արագ խաղի մյուս 2 պարտիաներում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ ոքի խաղացին: 

Արոնյանն ու Դին Լիրենը դեկտեմբերի 5-ին կանցկացնեն կայծակնային խաղի 4 պարտիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում