17:25  ,  4 դեկտեմբերի, 2019

Վարազդատ Հարոյանը՝ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն OptaSports-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Ռոստովի» հետ: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Նշենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում