15:49  +04,  4 դեկտեմբերի, 2019

Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Մաքսիմ Մանուկյանը՝ Հայաստանի չեմպիոններ (ֆոտո)

Հայտնի են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները: Դեկտեմբերի 3-4-ը Երեւանի «Գազպրոմ-Արմենիա» մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 82 ըմբիշ Երեւանից եւ մարզերից:

10 քաշային կարգերում հաղթողներ դարձան․

55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան (ՖԻՄԱ)

60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան (ՖԻՄԱ)

63 կգ՝ Սահակ Հովհաննիսյան (ՖԻՄԱ)

67 կգ՝ Սլավիկ Գալստյան (ՖԻՄԱ)

72 կգ՝ Մալխաս Ամոյան (ՖԻՄԱ Դինամո)

77 կգ՝ Արման Բաղդասարյան (Գյումրի)

82 կգ՝ Ռուբեն Ղարիբյան (Էջմիածին)

87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան (ՀԱՕԿ)

97 կգ՝ Արթուր Շահինյան (Արտիմետ)

130 կգ՝ Դավիթ Օվասափյան (ՆՄՄԴ)

Հայաստայի առաջնությունից ազատված էին օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը: Առաջնությանը չմասնակցեց Արսեն Ջուլֆալակյանը: Չներկայացավ նաեւ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը նախկինում հայտարարել էր ըմբշամարտ վերադառնալու մասին: Հայաստանի առաջնությունը դատեց օլիմպիական կարգ ունեցող մրցավար, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ