22:37  ,  3 դեկտեմբերի, 2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

Արոնյանը խաղում էր սևերով և 28-րդ քայլում համաձայնվեց կիսել միավորը չինացի գրոսմայստերի հետ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում ևս Արոնյանն ու Լիրենը չէին որոշել հաղթողին:

Կիսաեզրափակիչի մյուս պարտիայում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ևս ոչ ոքի խաղացին: 

Արոնյանն ու Դին Լիրենը դեկտեմբերի 4-ին կանցկացնեն արագ խաղի 2 պարտիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում