23:50  ,  3 դեկտեմբերի, 2019

Դու միշտ կլինես լավագույնը. Վիդալը շնորհավորել է Մեսիին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը շնորհավորել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը դեկտեմբերի 2-ին France Football-ի վարկածով ճանաչվեց 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

«Շնորհավորում եմ, Լեո: Քո լեգենդը շարունակում է աճել: Դու միշտ կլինես լավագույնը»,- Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է 31-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է 6 անգամ դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում