22:18  ,  3 դեկտեմբերի, 2019

Նուրմագոմեդով. Մենամարտելու եմ հզոր մրցակցի հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ սպասվող մենամարտի մասին:

«Անդադար աշխատում եմ և ցանկանում եմ լավագույն մարզավիճակում մենամարտել Ֆերգյուսոնի հետ:

Դժվար մենամարտ է սպասվում, քանի որ մրցակիցը բավականին հզոր է, սակայն պատրաստվում եմ ամեն ինչ անել հաջողության հասնելու համար: Մարդկային հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է Russia Today-ը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում