21:43  ,  3 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա. Ձմռանը «Մանչեսթեր Սիթին» ձեռքբերում չի ունենա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:

«Եթե մենք ամռանը ստիպված եղանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ապա վստահ եմ, որ հունվարին մենք ձեռքբերումներ չենք ունենա:

Այն ֆուտբոլիստները, որոնք կարող են ուժեղացնել «Մանչեսթեր Սիթին», ձմռանը պատրաստ չեն հեռանալ իրենց թիմերից»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում