21:10  ,  3 դեկտեմբերի, 2019

Էրիկսենը «Տոտենհեմից» հեռանալու որոշման մասին հայտնել է Մոուրինյոյին

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ անգլիական ակումբից:

The Athletic-ի հաղորդմամբ՝ 27-ամյա կիսապաշտպանը «Տոտենհեմից» հեռանալու որոշման մասին արդեն հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձել է անձամբ համոզել Էրիկսենին նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության գալ «Տոտենհեմի» ղեկավարության հետ, սակայն մերժում է ստացել դանիացի կիսապաշտպանից:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում