20:15  ,  3 դեկտեմբերի, 2019

Իբրահիմովիչը համաձայնության է եկել «Միլանի» հետ

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պայմանագիր կկնքի իտալական «Միլանի» հետ:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ երկարատև բանակցություններից հետո Իբրահիմովիչն անձնական պայմանագրի կետերի շուրջ համաձայնության է եկել «Միլանի» հետ և պատրաստ է վերադառնալ Իտալիայի առաջնություն:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ամերիկյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2010-2012 թվականներին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանը» բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում