19:16  ,  3 դեկտեմբերի, 2019

«Ռեալը» փոխարինող է գտել Ռամոսին

Իտալական «Նապոլիի» և Սենեգալի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբում Կուլիբալիին դիտարկում են որպես թիմի ավագ 33-ամյա Սերխիո Ռամոսին փոխարինող:

«Ռեալը» Կուլիբալիի հետ պայմանագիր կնքելու փորձ կկատարի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը «Նապոլիի» կազմում մասնակցել է 17 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում