00:09  ,  4 դեկտեմբերի, 2019

Պոգբան չի մասնակցի «Տոտենհեմի» դեմ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղին, հայտարարել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

«Պոգբան դեռևս լիովին չի ապաքինվել վնասվածքից և պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ: Մենք չենք ցանկանում վտանգի ենթարկել նրա առողջությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի» վնասվածքներ ունեցող մյուս ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում կընդունենք «Տոտենհեմի» հետ հանդիպումից առաջ»,- Սուլշերի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում