18:14  ,  3 դեկտեմբերի, 2019

Ռոնալդուն 1 մրցաշրջանում ավելի շատ գավաթ է նվաճել, քան դու ամբողջ կարիերայում. Ռոնալդուի քրոջ պատասխանը վան Դեյկին

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի քույրը, երգչուհի Կատյա Ավեյրոն պատասխանել է անգլիական «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին:

«Սիրելի Վիրջիլ, դու այժմ այնտեղ ես, որտեղ Ռոնալդուն եղել է 1000 անգամ: Նա 1 մրցաշրջանում ավելի շատ գավաթ է նվաճել, քան դու ամբողջ կարիերայում:

Երբ քո ձեռքին կլինեն այնպիսի մրցանակներ, որոնք լուրջ կշիռ կունենան, այդ ժամանակ դու կարող ես 1 սեղանի շուրջ նստել Ռոնալդուի հետ»,- գրել է Ավեյրոն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից առաջ Վիրջիլ վան Դեյկը, տեղեկանալով, որ Ռոնալդուն չի ժամանելու մրցանակաբաշխությանը, հայտարարել էր, որ նա պորտուգալացի հարձակվողին չի համարում իրեն մրցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում