01:16  ,  3 դեկտեմբերի, 2019

Մեսի. Երբեք չեմ դադարել երազել ավելիի մասին և միշտ ձգտել եմ կատարելագործվել

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Փարիզում տեղի ունեցած Ballon D'or մրցանակաբաշխության ընթացքում իր կարիերայում 6-րդ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին և իր ընտանիքին:

«Յուրահատուկ զգացում ունեմ, քանի որ առաջին անգամ «Ոսկե գնդակին» արժանացել եմ հենց այստեղ՝ Փարիզում: Այդ ժամանակ ես այստեղ էի իմ եղբայրների հետ, իսկ այժմ՝ կնոջս և երեխաներիս:

Իմ կարիերայի ընթացքում երբեք չեմ դադարել երազել ավելիի մասին և միշտ ձգտել եմ կատարելագործվել: Տարիներն արագ են անցնում և հեռու չէ այն պահը, երբ ես կավարտեմ իմ կարիերան, սակայն ցանկանում եմ մինչև այդ պահը շարունակել հաղթանակների հասնել ու բազմաթիվ գավաթներ նվաճել:

Այս մրցանակի համար պարտական եմ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին: Միայն թիմային խաղի շնորհիվ ֆուտբոլիստը կարող է անձնական մրցանակներ նվաճել»,- Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում հայտարարել է 32-ամյա հարձակվողը:

Լիոնել Մեսին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս