23:47  ,  2 դեկտեմբերի, 2019

France Football. Մատեյս դե Լիգտը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

France Football-ի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում ընտրվեց աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Ռայմոն Կոպաշեւսկու անվան մրցանակին արժանացավ Հոլանդիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը:

Մրցանակին հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն և Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը:

Նախորդ տարի մրցանակին արժանացել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում