20:44  ,  2 դեկտեմբերի, 2019

«Աթլետիկոյի» երկրպագուն հովանոց է նետել Մեսիի ուղղությամբ (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Խաղի 86-րդ րոպեին Լիոնել Մեսին դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգևելով «Բարսելոնային:

Գոլը նշելու ժամանակ Լիոնել Մեսիի ուղղությամբ «Աթլետիկոյի» երկրպագուներից մեկը հովանոց է նետել: Հովանոցը չի դիպել Մեսիին և ընկել է նրանից քիչ հեռու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս