18:32  ,  2 դեկտեմբերի, 2019

Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Փյունիկից» (ֆոտո)

Երևանի «Փյունիկի» 26-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացել է ակումբից, տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ:

Եֆիմովն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և անցկացրած 11 պաշտոնական խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Եֆիմովին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս