23:42  ,  2 դեկտեմբերի, 2019

Մաքգրեգորն օկտագոն վերադառնալուց առաջ սնվում է հատուկ սննդակարգով

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ առաջիկա մենամարտից առաջ մեծ ուշադրություն է դարձնում սննդակարգին:

«Մարզումների ընթացքում շատ կարևոր է, որպեսզի օրգանիզմում բավարար քանակով սպիտակուցներ լինեն: Դրանք շատ կարևոր են մկանները զարգացնելու համար:

Օգտագործում եմ որակյալ մսամթերք, կարտոֆիլ, մրգեր և բանջարեղեն: Վստահ եմ, որ ճիշտ սննդակարգը մեծ դեր ունի սպորտում»,- Մաքգրեգորի խոսքը փոխանցում է Irish Mirror-ը:

Իռլանդացի մարզիկը հունվարի 18-ին կմենամարտի ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ: Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում:

Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին: 31-ամյա Մաքգրեգորը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում:

Ավելի վաղ Մաքգրեգորը Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկություն էր հայտնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում