23:16  ,  2 դեկտեմբերի, 2019

Լեմպարդը մարտավարական փոփոխություն կկատարի «Չելսիում»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ պատրաստվում է թիմի ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին օգտագործել հարձակման գծում:

«Պուլիշիչը հրաշալի ֆուտբոլիստ է, որը կարողանում է լավ համագործակցել թիմի մյուս խաղացողների հետ: 

Առաջիկա խաղերում Պուլիշիչին կօգտագործեմ հարձակման կենտրոնում: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Տեղեկացնենք, որ 21-ամյա Պուլիշիչը Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում