18:14  ,  2 դեկտեմբերի, 2019

«Ինտերը» միացել է Օբամեյանգի համար պայքարին

Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է Daily Mail-ը:

«Ինտերում» Օբամեյանգին դիտարկում են որպես թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին փոխարինող: 

30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն «Արսենալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում