Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Ինձ դուր եկավ «Բարսելոնայի» խաղը: Առաջին խաղակեսում մենք դժվարություններ ունեցանք, սակայն երկրորդ խաղակեսում կարողացանք շտկել իրավիճակը:
Խաղում էինք հզոր մրցակցի հետ, և ես գոհ եմ, որ կարողացանք 3 միավոր վաստակել»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Աթլետիկոյի» դեմ խաղում հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում