17:11  ,  2 դեկտեմբերի, 2019

Վալվերդե. Ինձ դուր եկավ «Բարսելոնայի» խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Ինձ դուր եկավ «Բարսելոնայի» խաղը: Առաջին խաղակեսում մենք դժվարություններ ունեցանք, սակայն երկրորդ խաղակեսում կարողացանք շտկել իրավիճակը:

Խաղում էինք հզոր մրցակցի հետ, և ես գոհ եմ, որ կարողացանք 3 միավոր վաստակել»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Աթլետիկոյի» դեմ խաղում հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում