16:43  ,  2 դեկտեմբերի, 2019

«Գանձասար-Կապանը» հաղթեց «Շիրակին» Հրայր Մկոյանի ինքնագոլի շնորհիվ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Հրայր Մկոյանը։

«Շիրակը» 25 միավորով 5-րդ տեղում է, «Գանձասար-Կապանը» նախավերջինն է՝ 14 միավոր։

Հայաստանի առաջնության 16-րդ տուրը տեղի կունենա փետրվարի 28-ին։

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 1։0 (տեսանյութ)

Հրայր Մկոյան, 37, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում