12:21  ,  2 դեկտեմբերի, 2019

Վան Դեյք․ Հպարտ եմ, որ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում եմ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը պատմել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից սպասումների մասին։

«Շատ հպարտ եմ, որ ընդգրկվել եմ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում։ Ես դա վաստակել եմ ակումբում եւ հավաքականում ցուցադրած խաղով։ Քչերը կարող են պարծենալ այսպիսի նվաճումով։ Այս մրցանակն ունի հաղթող, բայց չունի պարտվողներ։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում։ France Football-ի ամենամյա մրցանակին հավակնում են նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում