01:52  ,  2 դեկտեմբերի, 2019

Մեսիի գոլի շնորհիվ «Բարսելոնան» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Գոլային փոխանցումը կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Բարսելոնան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը»։ «Աթլետիկոն» 6-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում