22:47  ,  1 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» մեկնարկային կազմը

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։ Մայրաքաղաքային թիմը կհյուրընկալվի «Վերոնային»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին։

«Ռոմա»․ Լոպես, Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Դիավարա, Վերետու, Ունդեր, Պելեգրինի, Կլույվերտ, Ջեկո։

«Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով