21:01  ,  1 դեկտեմբերի, 2019

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» դարձյալ գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

«Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Շվեյցարիան ներկայացնող կամերունցի հարձակվող Բրիլ Էմբոլոն։

«Բորուսիան» 28 միավորով վերադարձավ առաջին տեղ՝ հետ թողնելով «ՌԲ Լայպցիգին», որն ունի 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ֆրայբուրգ»՝ 4:2 (տեսանյութ)

Մարկու Թյուրամ, 3, Բրիլ Էմբոլո, 46, 71, Պատրիկ Հերման, 51 – Ժոնաթան Շմիդ, 6, Լուկաս Հյոլեր, 58

Չիրացրած 11՝ Բրիլ Էմբոլո («Բորուսիա»), 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով